print
  • Հրամանագիր Ազգային ծրագիրը հաստատելու մասին

Հրամանագիր Ազգային ծրագիրը հաստատելու մասին

25.09.2009 - ՀՀ Նախագահի ՆԿ-162-Ն հրամանագրով հաստատվեց 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը: Ծրագիրն ամբողջությամբ կարող եք դիտել այս էջում:

  • Դասընթաց թմրամիջոցների կանխարգելման թեմայով, 22-23.05.2009

Դասընթաց թմրամիջոցների կանխարգելման թեմայով, 22-23.05.2009

2009թ. մայիսի 22-23-ին «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում» Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի «Թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը դպրոցներում եւ ԶՄՆ-ների միջոցով» բաղադրիչի սահմաններում անցկացվեց երկօրյա դասընթաց-հանդիպում ավելի քան 20 մասնագետների շրջանում՝ հրավիրված ՀՀ ԶԼՄ-ներից եւ հասարակական կազմակերպություններից:


Դասընթացը վարում էր ՀԿԹՀԾ-5 փորձագետ Արթուր Պոտոսյանը:


Դասընթացի նպատակն էր ԶԼՄ ներկայացուցիչներին և լրագրողներին պատրաստել/կրթել թմրամիջոցների գործածման առաջնային կանխարգելման սկզբունքների հիմնահարցերում և օժանդակել նրանց` հունիսի 26-ի օրվան նվիրված հրապարակումներ պատրաստելիս:


Դասընթացին մասնակցում էին լրագրողներ, հեռուստատեսության, էլեկտրոնային և տպագիր մամուլի ներկայացուցիչներ:


Դասընթացի ընթացում կազմակերպվեց խմբային աշխատանք:


Դիտեք նաեւ


  • 2009-2012թթ. Ազգային Ծրագիր

2009-2012թթ. Ազգային Ծրագիր

2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը ՀՀ արդարադատության նախարարության կողմից դրվել է շրջանառության մեջ:


Ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման պետական և հասարակական կառուցակարգերը, ապահովել դրանց արդյունավետ գործառնությունը:


Ձեր առաջարկությունները եւ կարծիքները կարող եք ուղարկել :


Դիտեք նաեւ


  • ԵՄ փորձագետ Էնդրյու Ուելլսի այցը Հայաստան

ԵՄ փորձագետ Էնդրյու Ուելլսի այցը Հայաստան

Եվրամիության իրավական հարցերով միջազգային փորձագետ Էնդրյու Ուելլսը հաջողությամբ ավարտեց իր այցը Հայաստանի Հանրապետություն 2009 թվականի հունվարի 23-ին:


Այցի նպատակն էր իրականացնել թմրամիջոցներին առնչվող ՀՀ օրենսդրության գնահատում` միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության տեսանկյունից, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հանձնման և փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելուն առնչվող խնդիրների վերաբերյալ դատավորների և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց համար անցկացնել մեկօրյա ուսումնական դասընթաց:


Իր հնգօրյա այցի շրջանակներում Է. Ուելլսը հանդիպել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի ՀՀ պետական մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Դիտեք նաեւ



  • Ուսուցչի ձեռնարկ «Առողջ ապրելակերպի»

Ուսուցչի ձեռնարկ «Առողջ ապրելակերպի»

Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությամբ տպագրվել է «Ուսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ (դասընթաց 8-9-րդ դասարանների համար)» գրքի 3000 օրինակ: Այս ձեռնարկը մշակվել է Կրթության ազգային ինստիտուտի առաջավոր մասնագետների կողմից, որին իրենց փորձագիտական եւ մասնագիտական աջակցությունն են ցուցաբերել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող ՀԿԹՀԾ-V-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:


Առողջ ապրելակերպի ձեռնարկը հանրապետության միջնակարգ դպրոցներ բաշխման եւ հատուկ ուսուցման դասընթացներն իրականացվելու է «ՁԻԱՀ-ի կրթություն, կանխարգելում եւ խնամք» հասարակական կազմակերպության եւ Կրթության ազգային ինստիտուտի կողմից:



Դիտեք նաեւ


  • Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին

Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին

2008թ. նոյեմբերի 15-ին Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված 1-ին ուղիղ հեռուստաեթերը:


Եթերի հյուրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցն էր, որը ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակը, մատուցվող ծառայությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները և վերջին օրենսդրական փոփոխությունները:

...  more 

  • 3 կիլոգրամ մարիխուանա` Հոլանդիայից Հայաստան

3 կիլոգրամ մարիխուանա` Հոլանդիայից Հայաստան

image17/09/2008
Մաքսային ծառայության գործունեության ընթացքում` թմրամիջոցի աննախադեպ քանակի հայտնաբերում «Զվարթնոց» օդանավակայանում (առգրավվել է մոտ 3 կիլոգրամ մարիխուանա)

...  more 

  • Բերման են ենթարկվել

Բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23.00-ին, Երասխ-Երեւան ճանապարհիից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, իր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Լեւոն Մ.-ն եւ վերջինիս ուղեւոր` 1980 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն:

Զննությամբ նշված ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է տարբեր փաթեթներով փաթեթավորված մոտ 178,2 գ կանեփանման բույսի կանաչ զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

  • Նորություններ ՀՀ ՄՊԿ-ից

Նորություններ ՀՀ ՄՊԿ-ից

Դեղորայքի և թմրանյութերի ապօրինի ներկրման փորձերը կանխելու նպատակով ՀՀ մաքսային պետական կոմիտեն խիստ հսկողության տակ է առել դրանց հնարավոր ներթափանցման բոլոր ուղիները: Հայտնաբերվել է ապօրինի ներկրված մեծ քանակությամբ դեղորայք և թմրանյութ:

...  more 

  • Դասընթաց թմրամիջոցների կանխարգելման թեմայով

Դասընթաց թմրամիջոցների կանխարգելման թեմայով

2008թ. հուլիսի 12-13-ին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի «Թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը դպրոցներում եւ ԶՄՆ-ների միջոցով» բաղադրիչի սահմաններում անցկացվեց երկօրյա դասընթաց-հանդիպում ավելի քան 15 մասնագետների շրջանում՝ հրավիրված ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից, վերջինիս Կրթության ազգային ինստիտուտից, ԶԼՄ-ներից եւ հասարակական կազմակերպություններից:


Դասընթացը վարում էր ԵՄ փորձագետ Ռիչարդ Այվսը, որը դասընթացի մասնակիցների դատին ներկայացրեց եվրոպական տարբեր երկրներում լայն կիրառում ստացած կանխարգելման տարբեր ծրագրերի հիմնարար սկզբունքները: Դասընթացի ընթացում կազմակերպվեց խմբային աշխատանք:


Դիտեք նաեւ


  • Թմրամիջոցների գործածման ապաքրեականացում

Թմրամիջոցների գործածման ապաքրեականացում

Հայաստանի Հանրապետությունում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը այլեւս հանդիսանում է վարչական պատասխանատվություն առաջացնող իրավախախտում:


Առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը ապաքրեականացվել է (նախկինում սա դիտվում էր որպես քրեորեն պատժելի արարք՝ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասի) ստորև նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում.

...  more 

  • Ուսումնական դասընթաց նարկոլոգների համար

Ուսումնական դասընթաց նարկոլոգների համար

2008թ. հունիսի 25-ին եւ հունիսի 27-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի խորհրդակցությունների դահլիճում կանցկացվի ուսումնական դասընթաց:


Դասընթացը կվարի այս նպատակի համար Հայաստան ժամանած ականավոր գիտնական եւ սոցիոլոգ, ազգությամբ գերմանացի դոկտոր Հեյնո Սթովերը, ով կհամակարգի նաեւ ՀԿԹՀԾ 5-րդ փուլի «Թմրամիջոցներից կախվածությունների բուժում եւ վերականգնում» բաղադրիչի իրականացումը մեր հանրապետությունում:


Դասընթացի ընթացքում հարգարժան պրոֆեսորը կներկայացնի կախվածությունների բուժման եւ խնամքի եվրոպական մոտեցումները եւ նոր մեթոդաբանությունը: Առանձնակի ուշադրություն կդարձվի կախվածությունների բուժման այն ոլորտներին, որոնց ներդրումը Հայաստանում զգալիորեն կբարելավի բուժման արդյունավետությունը:


Դասընթացին մասնակցելու համար հրավիրվել են բժիշկ նարկոլոգներ ինչպես ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայից, այնպես էլ մարզային հիվանդանոցներից, ՀՀ Արդարադատության նախարարության «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, ոլորտի առաջատար հասարակական կազմակերպություննեից:


Դիտեք նաեւ.


  • ՀԿԹՀԾ կնախաձեռնի 2 հետազոտություն

ՀԿԹՀԾ կնախաձեռնի 2 հետազոտություն

Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի կողմից, վերջինիս Թմրամիջոցներին առնչվող համաճարակաբանության բաղադրիչի շրջանակներում այս տարի կձեռնարկվի 2 համաճարակաբանական կարեւոր հետազոտություն: