print
  • Բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23.00-ին, Երասխ-Երեւան ճանապարհիից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, իր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Լեւոն Մ.-ն եւ վերջինիս ուղեւոր` 1980 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն:

Զննությամբ նշված ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է տարբեր փաթեթներով փաթեթավորված մոտ 178,2 գ կանեփանման բույսի կանաչ զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: