Եվրամիության իրավական հարցերով միջազգային փորձագետ Էնդրյու Ուելլսը հաջողությամբ ավարտեց իր այցը Հայաստանի Հանրապետություն 2009 թվականի հունվարի 23-ին:
Այցի նպատակն էր իրականացնել թմրամիջոցներին առնչվող ՀՀ օրենսդրության գնահատում` միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության տեսանկյունից, ինչպես նաև թմրամիջոցների հետ կապված հանձնման և փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելուն առնչվող խնդիրների վերաբերյալ դատավորների և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց համար անցկացնել մեկօրյա ուսումնական դասընթաց:
Իր հնգօրյա այցի շրջանակներում Է. Ուելլսը հանդիպել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի ՀՀ պետական մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դիտեք նաեւ